Հայաստանի կենտրոնական բանկը թողարկել է «Սուրբ Սարգիս Զորավար» ոսկե հուշադրամ30 հունիսի 2009 - 23:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հայ մշակույթի պատմությանը նվիրված «Սուրբ Սարգիս Զորավար» ոսկե հուշադրամ, հաղորդում է Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունը: Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է զարդանախշ, որից ներք- նշված է թողարկման տարեթիվը` «2009»: Ներք-ում եզրաշուրթի մոտ երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «5000» - «ԴՐԱՄ»: Զարդանախշը, թողարկման տարեթիվը - անվանական արժեքի թվանիշը եզերված են գծավոր շրջանագծով: Եզրաշուրթի - շրջանագծի միչ- շրջագծով հայերեն մակագրված է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Հուշադրամի դարձերեսի կենտրոնում Սուրբ Սարգսի պատկերն է` ձիուն հեծած վիշապին հաղթող: Վեր-ում եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է` «ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ»: Հաղորդման համաձայն, թողարկվել է 5000 ոսկե հուշադրամ, որոնց անվանական արժեքը յուրաքանչյուրը 5000 դրամ է: Հուշադրամը պատրաստված է 9000 հարգի ոսկուց, 18 մմ տրամագծով, 4,3 գրամ զանգվածով: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Կարապետ Աբրահամյանը: Հուշադրամը դրվագվել է Ֆինլանդիայի դրամահատարանում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |