ՊրոԿրեդիտ բանկը նոր ամառային պայմաններով առաջարկում է VISA միջազգային քարտեր

PanARMENIAN.Net - ՊրոԿրեդիտ բանկը մինչեւ օգոստոսի 31-ն առաջարկում է նոր պայմաններ VISA միջազգային չիպային քարտերի համար, հաղորդում է բանկի մարքեթինգի մամլո ծառայությունը:



Համաձայն հաղորդագրության, այժմ դրանք տրամադրվում են 50 տոկոս զեղչով առաջին տարվա սպասարկման համար, բացի դրանից ՊրոԿրեդիտ բանկի վրացական բոլոր բանկոմատներում դրանց սպասարկումն անվճար է: Միաժամանակ նշվում է, որ VISA քարտերը տրամադրվում են անվճար:



Նոր առաջարկի շրջանակներում, VISA Classic քարտերի տարեկան սապասարկման վարձը կազմում է նախկին 8000 դրամի փոխարեն 4000 դրամ, իսկ VISA Electron քարտերը նախկին 4000 դրամի փոխարեն` 2000 դրամ (այս սակագները գործում են միայն առաջին տարվա սպասարկման համար):

«Այս նոր պայմանները հատկապես կհետաքրքրեն հաճախակի արտասահման, մասնավորապես Վրաստան մեկնողներին, քանի որ այնտեղ Պրոկրեդիտ բանկի բոլոր բանկոմատներն այժմ անվճար են սպասարկում VISA քարտերը», ասվում է հաղորդագրության մեջ:



Պրոկրեդիտ բանկի VISA միջազգային քարտերը սպասարկվում են ավելի քան 1 մլն բանկոմատներում եւ աշխարհի ավելի քան 500 հազար վճարային տերմինալներում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---