Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա ընթացքու՞մ

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցությունը չի բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունն արդեն ընթացիկ տարում: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների գալիք հանդիպման ժամանակ դժվար թե համաձայնագիր ստորագրվի, բայց տարվա ընթացքում դա բացառված չէ: Այդ փաստաթղթի ստորագրումը Թուրքիայի ճնշման հետեւանքը կլինի, քանի որ Անկարան մինչեւ այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ներկայացնում է որպես նախապայման հայ-թուրքական հարաբերությունների լավացման համար»,- ընդգծել է Մանոյանը:



«Հայ դատ» գրասենյակի ղեկավարի խոսքերով, Երեւանի եւ Բաքվի միջեւ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո դեռ մի քանի տարի է պահանջվելու, որպեսզի ստորագրվի հակամարտության կարգավորման համաձայնագիր, որը Մանոյանի խոսքերով, չի բխում հայկական կողմի շահերից: «Բանակցությունների ձեւաչափն այնպիսին է, որ կողմերը կամ պետք է ընդունեն առաջարկությունների ողջ փաթեթը, կամ ոչինչ: ՀՅ Դաշնակցությունը դեմ է մադրիդյան սկզբունքներին: Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն փոխադարձ եւ հավասարազոր զիջումների ճանապարհով»,- ընդգծել է Կիրո Մանոյանը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---