Լեռնային Ղարաբաղի համար անընդունելի լուծումը չի կարող կենսունակ լինել 6 հուլիսի 2009 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ցանկացած որոշում, որն անընդունելի կլինի ԼՂՀ ժողովրդի համար, չի կարող կենսունակ լինել: Այդ մասին Կիպրոսի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առանձնապես զարգացումներ չկան: Հակամարտության բոլոր կողմերը գիտեն, որ բանակցություններում առանցքայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ ես ուրախ եմ, որ այդ գաղափարի կողմնակիցների թիվն աճում է»,- նշել է ՀՀ նախագահը:Դիմիտրաս Խրիստոֆիասն իր հերթին հայտնել է, որ աջակցում է Հայաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Հայաստանի եւ Կիպրոսի մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային հարցերում համընկնում են: Մենք գտնում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով»,- նշել է Կիպրոսի ղեկավարը` շնորհակալություն հայտնելով Հայաստանի ղեկավարությանը կիպրոսյան հիմնախնդրում աջակցելու համար: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |