«Գոյ» թատրոնը պետական կարգավիճակ կստանա Երեւանի պետական երիտասարդական-փորձարարական թատրոնի հաշվին 6 հուլիսի 2009 - 21:50 AMT PanARMENIAN.Net - Օրերս ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը հաղորդել են Երեւանի պետական երիտասարդական-փորձարարական թատրոնի (ԵՊԵՓԹ) փոխտնօրենին, որ կիրականացվի թատրոնների միավորման ծրագիր, ինչի հետ թատրոնի աշխատակազմը համաձայն չէ, քանի որ թատրոնն արդեն իր ոճն է մշակել ու գտել է իր փորձարարական ուղին: «Թատրոնը, որտեղ վերջին 3 ամսում 3 ներկայացում է բեմականացվել, որտեղ վերջին 3 տարում 30 ուսանողներ են զբաղված եղել, որը հիմնադրման ժամանակից մինչ օրս ազատ բեմ է տաղանդավոր երիտասարդների համար, չի կարելի փակել նույնիսկ շատ լուրջ պատրվակով»,-հայտարարել է ԵՊԵՓԹ փոխտնօրեն Հերմինե Վահանյանը: ԵՊԵՓԹ գլխավոր ադմինիստրատոր Կարեն Հովհաննիսյանն իր հերթին հայտարարել է. «Տարբեր, այդ թվում փորձարարական թատրոնների քանակն, անկասկած, կարող է բարձրացնել ոլորտի որակը: Մենք կարծում ենք, որ մշակույթի նախարարության պաշտոնյաները գիտեն դա եւ առանց մեզ, սակայն ակնհայտ է, որ իրենց հիմնական խնդիրն է պետական կարգավիճակ ապահովել Արմեն Մազմանյանի «Գոյ» թատրոնին: ԵՊԵՓԹ կոլեկտիվին, նախապես չտեղեկացնելով, ներկայացվել է նոր տնօրեն Արթուր Նալբանդյանը, որին ընդունեցին առանց սկանդալների: Սակայն թատրոնի դերասանները գտնում են, որ, առնվազն, անտրամաբանակն է աշխատանքից ազատել մասնագետի, ուղղակի շնորհակալություն հայտնելով նրան պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Ըստ թատրոնի ներկայացուցիչների, հենց այդպես վարվեցին թատրոնի նախկին տնօրեն Էդիկ Հակոբյանի հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |