Դիմիտրիս Խրիստոֆիասը Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրել է Կիպրոս

PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի Հայաստան կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել Կիպրոսի նախագահի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Կառուցողական մթնոլորտում ընթացող բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների մակարդակը եւ դրանց զարգացման հեռանկարները: Սերժ Սարգսյանը եւ Դիմիտրիս Խրիստոֆիասն ընդգծել են քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու կարեւորությունը եւ պատրաստականություն են հայտնել երկու երկրների գործարարների միջեւ կապերին աջակցելու համար, ինչպես նաեւ նշել են երկու երկրների միջեւ իրավական դաշտի ընդլայման անհրաժեշտությունը:



Կողմերը գոհունակություն են հայտնել կառուցողական բանակցություններից եւ նշել, որ մոտ ապագայում պատրաստ են կոնկրետ քայլեր ձեռնարկել ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու համար: Կիպրոսի նախագահը Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրել է Կիպրոս:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---