Ադրբեջանական կողմը շահագրգռված է դեպի Լեռնային Ղարաբաղ ուղեւորությունների հարցում

PanARMENIAN.Net - Հայ եւ ադրբեջանական ժողովուրդների ստեղծագործական մտավորականության վերջին նախաձեռնության վերաբերյալ ԶԼՄ-ում հայտնված ադրբեջանական կողմի, այդ թվում նաեւ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնատար անձանց մեկնաբանություններում եւ արտահայտած կարծիքներում խեղաթյուրված մեկնություն է տրվում տեղի ունեցած իրադարձություններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության հաղորդագրության մեջ:



«Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հերթական անգամ ցուցադրեց բարի կամքի դրսեւորում` համաձայնելով հյուրընկալել Հայաստանի եւ Ադրբեջանի ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին` Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ եւ ԱՀ դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու, ինչպես նաեւ Մշակույթի եւ կինեմոտոգրաֆիայի Ռուսաստանի դաշնային գործակալության ղեկավար, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, ՌԴ նախագահի մշակույթի գծով հատուկ ներկայացուցիչ Միխաիլ Շվըդկոյի առաջնորդությամբ, դրանով իսկ վերահաստատելով ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հանդեպ իր սկզբունքային հավատարմությունը:



Ինչ վերաբերվում է ադրբեջանական պատվիրակության այցի երթուղու եւ կազմի հետ կապված որոշ տարաձայնություններին, ղարաբաղյան կողմի պահանջով փոխվեց ոչ միայն երթուղին, այլեւ ընդգծված հակաղարաբաղյան եւ հակահայկական կեցվածքի պատճառով պատվիրակության կազմից հանվեցին Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Խավվա Մամեդովան եւ պատվիրակության անդամ Չինգիզ Իսմաիլովը:



Նկատի ունենալով այս այցի հանդեպ ադրբեջանական կողմի շահագրգռվածությունը, դժվար չէ ենթադրել, որ պաշտոնական Բաքուն ուղիներ է որոնում արմատական փոփոխության ենթարկել բանակցային գործընթացի ձեւաչափը եւ առանց միջնորդների անմիջական բանակցություններ վարել ԼՂՀ ղեկավարության հետ, ինչին այլընտրանք չկա: Հաշվի առնելով նման փոխադարձ այցերի ազդակները, միտված հակամարտության մեջ հայտնված հասարակություններում լարվածության թուլացմանը, միջոցառումն արժանի է ուշադրության»,-ասվում է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---