«Ոսկե ծիրանի» կինոփառատոնի ճանաչումը ցույց տվեց Հայաստանում փառատոնային կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրանի» կինոփառատոնի ճանաչումը ցույց տվեց Հայաստանի փառատոնային կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը: Եվ մենք հուսով ենք, որ հովանավորների ու կառավարության օգնությամբ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի»,-ասել է մամլո ասուլիսում փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը:



«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի եւ մշակույթի նախարարության հիմնած «Մանթաշյանի ասպետների» ոսկե եւ արծաթե մեդալներով փառատոնի շրջանակներում կպարգեւատրվեն մշակությի ոլորտի հովանավորները:



Իսկ «Մանթաշյանի ասպետների» ակումբի նախագահին կհանձնվի մեծ հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի արձանիկը:



«Մենք հուսով ենք, որ դա կնպաստի բարերարների մի շրջանակի ձեւավորմանը, որոնք պատրաստ են ֆինանսավորել խոշոր մշակութային նախագծեր, որոնք կարող են օգտագործվել նաեւ երկրի զարգացման համար»,-ասել է Հ.Խաչատրյանը:



Արձանիկի հեղինակն է քանդակագործ Տիգրան Արզումանյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---