Ո՞վ է մեղավոր Հայաստանի կառավարության կայքի խափանման համար21 հուլիսի 2009 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Որոշ հայկական ԶԼՄ-ներ շատ ակտիվ են լուսաբանում ՀՀ կառավարության կայքէջի խափանումը խակերների կողմից, ինչպես նաեւ փորձում են գտնել մեղավորներին ու պարզել խակերային հարձակումների աղբյուրը: Հետապնդելով նույն նպատակը, PanARMENIAN.Net ի թղթակիցը պարզաբանումների համար դիմել է Arminco ընկերության տեխնիկական տնօրենին, որի սերվերից է օգտվում է կառավարության կայքէջը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգորի Սաղյանը, ընկերությունը պարբերաբար ետ է մղում խակերների հարձակումները, սակայն անցած հանգստյան օրերին նրանց հարձակումներից տուժեց կայքերի որոշ քանակություն, այդ թվում նաեւ ՀՀ կառավարության կայքէջը: Ըստ նրա, ընկերությունը ձեռնարկել է անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները, ինչպես նաեւ ավելացրել է ծածկագրի նիշերի թիվը, հասցնելով այն տասի, եւ այդ ծածկագրերը տրամադրել է հաճախորդներին: Ինչպես պարզաբանել է Սաղյանը, հարձակումը կատարվում է IP հասցեներից, որ պատկանում են Սաուդյան Արաբիայի, Չինաստանի ու Կորեայի երկրներին: Հարձակման ժամանակ կիրառվել է ծածկագրերի բացահայտման «բառարան« տիպի ծրագիրը: Խուսափելու համար չարտոնված մուտքից, Arminco ընկերությունը խորհուրդ է տալիս գլոբալ ցանցի բոլոր օգտվողներին հրաժարվել պարզ ծածկագրերից` որպես նիշեր օգտագործելով մեծատառեր, թվեր ու խորհրդանիշեր: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |