Եգիպտոսում Հայաստանի դեսպանն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը23 հուլիսի 2009 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հուլիսի 21-ին հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Ահմեդ Մոհամեդ Նազիֆի հետ:Դեսպան Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իր աշխատանքի ընթացքում Եգիպտոսի կառավարության ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար: Դեսպանը հատուկ ընդգծել է Ահմեդ Նազիֆի կարեւոր դերակատարությունը 2005թ. Հայաստանի վարչապետի Եգիպտոս առաջին պաշտոնական այցելության եւ Կահիրեի համալսարանում Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ստեղծման գործում, որն իրականացվել է Եգիպտոսի վարչապետի հատուկ կարգադրությամբ 2007թ.: Վարչապետը գոհունակությամբ նշել է վերջին տարիների ընթացքում հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման փաստը եւ բարձր գնահատել այդ ուղղությամբ դեսպան Կարապետյանի դիվանագիտական գործունեությունը: Նա վստահեցրել է, որ մշտապես ուշադրության ներքո կպահի հայ-եգիպտական հարաբերությունները, եւ հույս հայտնել, որ դրանք ապագայում նույնպես շարունակական զարգացում կապրեն: Ահմեդ Նազիֆը դեսպանին խոստացել է Հայաստան այցելել առաջին իսկ հնարավորության դեպքում: Դեսպան Ռուբեն Կարապետյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ վերջին 20 օրվա ընթացքում հանդիպումներ է ունեցել նաեւ Եգիպտոսի արտաքին գործերի, միջազգային համագործակցության, բնապահպանության նախարարների, Եգիպտոսի գլխավոր վարչական վերահսկողական ծառայության պետի, Կահիրեի նահանգապետի եւ այլ պաշտոնատար անձանց հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |