2010 թվականի հոկտեմբերին Բուդապեշտում տեղի կունենա հայ արվեստի գործիչների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - 2010 թվականի հոկտեմբերին Բուդապեշտում տեղի կունենա հայ արվեստի գործիչների ցուցահանդեսը: «Այս փուլում լուծվում են կազմակերպչական հարցերը, ինչպես նաեւ որոշվում է ցուցադրության թեման, ուղղությունը, բովանդակությունը: Մեկ ամսվա ընթացքում կընտրվեն ոչ միայն աշխատանքներն, այլ նաեւ արվեստի այն գործիչները, որոնք կներկայացնեն Հայաստանը»,-ասել է ցուցահանդեսի կազմակերպիչ, հունգարացի անկախ կուրատոր Սարա Ստենցերը: Նրա խոսքերով, ցուցադրության մեջ ընդգրկված աշխատանքների հեղինակները ներկա կլինեն ցուցահանդեսին եւ իրենք կներկայացնեն իրենց ստեղծագործությունը, իսկ ավելի ուշ ցուցահանդեսը կներկայացվի Փարիզում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---