24 հուլիսի 2009 - 21:39 AMT
ՀՀ նախագահը ծանոթացել է Զվարթնոց օդանավակայանի նոր համալիրի շինարարական աշխատանքներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ` ծանոթանալու օդանավակայանի հանրային գոտում կառուցվող նոր համալիրի շինարարական աշխատանքներին:

Համալիրն սկսել է կառուցվել 2008թ. եւ շահագործման կհանձնվի 2011թ., որից հետո Զվարթնոց միջազգային օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել 3 միլիոն ուղեւոր:

Նախագահը շրջել է նաեւ արդեն շահագործվող մեկնման եւ ժամանման սրահներում, ծանոթացել նոր ներդրված տեխնիկական համակարգերին եւ ուղեւորների սպասարկման գործընթացի կազմակերպմանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: