Իրանը պատրաստ է միջուկային վառելիքով ապահովել Հայաստանի ԱԷԿ-ը

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է միջուկային վառելիքով ապահովել Հայաստանի ԱԷԿ-ը, հաղորդում է Tehran Times թերթը` հղում անելով Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ռահիմ Քորբանիին:



«Միջուկային հարստացման տեխնոլոգիայի շահագործամ արդյունքում Իրանը պատրաստ է միջուկային վառելիքով ապահովել հարեւան երկրների ատոմակայանները»,-հայտարարել է Քորբանին ՀՀ Արմավարի մարզի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպմանը` Ուրմիայում:



Նա հավելել է նաեւ, որ քանի որ Իրանի Արեւմտայն Ադրբեջանում Հայաստանի շատ քաղաքացիներ են ապրում, ապա դա կարող է նպաստել երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատմանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---