Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ հանցագործություններ կատարել Ռուսաստանում27 հուլիսի 2009 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ հանցագործություններ կատարել Ռուսաստանում: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիեւը: Նրա խոսքով, հանցագործություների քանակը նվազել է գրեթե 22 տոկոսով:«Հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքը կոնկրետ դրական արդյունքներ է տալիս»,- ասել է Նուրգալիեւը` նշելով, որ երկու պետությունների գերատեսչությունների միջեւ արդեն 10 տարի շարունակ կայուն տեղեկատվական փոխանակություն է հաստատված, հաղորդում է rosbalt.ru-ն: Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության պատվիրակությունը նախարար Ռաշիդ Նուրգալիեւի գլխավորությամբ աշխատանքային այցով Կուբան է ժամանել: Ռուսական ոստիկանության ղեկավարության հետ միասին մարզ են ժամանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախարարության ներկայացուցիչներ: Պատվիրակությունների այցի նպատակն է` Կուբանի տարածքում անցկացնել ուժային գերատեսչությունների միավորված կոլեգիա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |