27 հուլիսի 2009 - 18:23 AMT
Հայաստանը կարող է հույս դնել Սորոսի Հիմնադրամի ֆինանսական աջակցության վրա
Սորոսի Հիմնադրամը $100 միլիոն կհատկացնի հմաշխարհային ճգնաժամից առավել տուժած երկրներին: Այդ օգնությանը հավակնում է արեւելյան Եվրոպայի ու Միջին Ասիայի 20 երկիր: Այդ թվում ֆինանսական օգնության հույս ունի նաեւ Հայաստանը, հաղորդում է apollo.lv-ն:

Գնատականի ժամանակ հաշվի կառնվեն տվյալ երկրում ճգնաժամի չափերը, բնակչության թիվը, օգնության ստացումից հետո ճգնաժամի հաղթահարման ծրագրի երկարաժամկետությունը եւ այդ ծրագրով կից ֆինանսավորման ստացման հնարավորությունները:

Սորոսի Հիմնադրամի ֆինանսական աջակցությանը բացի Հայաստանից հավակնում են Լատվիան, Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Բուլղարիան, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Կոսովոն, Ղրղզստան, Լիտվան, Մակեդոնիան, Մոլդովան, Չեռնոգորիան, Լեհաստանը, Ռումինիան, Սերբիան, Սլովակիան, Թաջիկստանը եւ Ուկրաինան: