Երեւանում սկսվել են «65» ֆիլմի նկարահանումները

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը սկսել է աշխատել նոր «65» ֆիլմի վրա: Այդ մասին մամլո ասուլիսում հաղորդել է ինքը ռեժիսորը եւ ընդգծել է, որ ֆիլմի կարեւորությունն վաղուց արդեն թելադրված է ժամանակի պահանջով:



Նոր ֆիլմը պատմում է անցյալ դարի 60-ականներին Հայկ.ԽՍՀ-ում հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության վերածննդի մասին:



«1960-ականներին Հայաստանում ազգային հողի վրա տեղի ունեցավ ոչ միայն մշակութային վերածնունդ, այլ հայտնվեց նաեւ նոր այլընտրանքային քաղաքական միավոր: Իմ ֆիլմը պատմում է հենց նման այլընտրանքային քաղաքական միավորի ստեղծման մասին: Խորհրդային իշխանությունը այլընտրանք թույլ տվեց մշակույթի ոլորտում, սակայն քաղաքականության մեջ նման տարբերակներն ու նման գաղափարների կրողները պետք է ոչնչացվեին: Ահա թե ինչու «յոթի գործով» անցնող բոլոր մասնակիցները ենթարկվեցին ֆիզիկական ու բարոյական բռնության: Ֆիլմը դրա մասին է: Հասկանում եմ, որ կարող են տարաձայնություններ լինել, սակայն ֆիլմը պատմում է 60-ականների լուսավոր դարաշրջանի մասին»,-ասել է Գալստյանը:



Մամլո ասուլիսին ներկա էր նաեւ գրող Մերուժանը, որը «Յոթի գործով» կազմակերպիչներից մեկն է եւ «Հայ երիտասարդական միության» անդամ է, որը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:



Ներկայումս աշխատքնը ֆիլմի վրա շարունակվում է եւ գտնվում է 60-ական թթ. իրադարձությունների ժամանակագրության վերականգնման փուլում :



«65» ֆիլմի նկարահումները կանցնեն Հայաստանում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---