Apple ընկերությունն իջեցրել է իր ապրանքի գները նաեւ Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանում Apple-ի ներկայացուցչությունն իջեցրել է իր ապրանքի տեսականու գները եւ հավասարեցրել եվրոպականներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանում Apple-ի ներկայացուցչության տնօրեն Էռնեստ Մարդոյանը: Նրա խոսքով, համակարգչային տեխնիկայի գներն իջեցնելը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Հայաստանում ներկայացուցչությունը փոխեց մատակարարողին: Այսօր, ինչպես հաղորդել է տնօրենը, Հայաստանում Apple ապրանքի գներն իջել են 10-15% կախված արտադրության ապրանքանիշից եւ մեկը մեկին համընկնում են եվրոպականների հետ:



Շոշափելով Հայաստանում Apple ապրանքի տարածված լինելու հարցը` Էռնեստ Մարդոյանը նշել է, որ ընկերության արտադրանքի` Հայաստանի բնակչության պահանջարկը դանդաղ, բայց վստահ աճում է, մասնավորապես, ներկա պահին աճում է փոխադրվող MacBook-երի պահանջարկը, որոնք հարմար են հանգստյան սեզոնին քաղաքից դուրս պայմաններում օգտագործելու համար:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---