2008 թվականին Ադրբեջանն Ուկրաինայից 32 զրահամեքենա է գնել

PanARMENIAN.Net - 2008 թվականին Ուկրաինան վաճառել է 34 հատ Տ-72 մակնիշի տանկ, նրանցից 33-ը Կենիային եւ մեկը Վրաստանին: Այդ մասին ասվում է պաշտոնական Կիեւի զեկույցում, որ նա պատրաստել է ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի համար:



Բացի այդ, անցյալ տարի Վրաստանը Ուկրաինայից գնել է 15 հատ «ԲՄՊ-1» եւ 25 հատ «ԲՏՌ-70» մակնիշի զրահամեքենա, ԱՄՆ-ն գնել է մեկ «ԲՄՊ-3», Իրաքը` 4 զրահային տարհանող մեքենա, Ադրբեջանը` 32 հատ «ԲՏՐ-70» մակնիշի զրահամեքենա, Չադը` 80 հատ «ԲՄՊ-1» եւ 8 հատ «ԲՏՌ-3Ե»:



Ուկրաինական ռազմական տեխնիկա են գնել նաե- Իսրայելը, Լատվիան, Էստոնիան, Կոնգոն, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը եւ Նիգերիան:



Ըստ «Ուկրհատուկարտահանում» պետական ընկերության, 2008 թվականին զենքի արտահանման վրա Ուկրաինան աշխատել է շուրջ 800 մլն դոլար: 2005-2008թթ. փաստացի մուտքերը Ուկրաինայի պետական բյուջե ընդհանուր հիմնադրամ սպառազինության իրացումից կազմել են 1,185 մլրդ գրիվնա, հաղորդոմ է telegraf.by-ը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---