Ելենա Օբրազցովա. Ես կվերադառնամ Երեւան փետրվարին

PanARMENIAN.Net - «Ես անպայման կվերադառնամ Հայաստան»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հանրահայտ օպերային երգչուհի Ելենա Օբրազցովան:



Անդրադառնալով իր տպավորություններին Հայաստանի մասին` Օբրազցովան պատմել է, որ այցելել է Երեւանի Սբ.Զորավոր եկեղեցի, որտեղ հայ օպերային երգչուհիներից մեկը նրա խնդրանքով շարականներ է կատարել: Օբրազցովային այնքան է գերել նրա կատարումը, որ երգչուհին որոշել է իր հետ հյուրախաղերի հրավիրել նրան:



«Ես մեծապես տպավորված եմ հայկական ջազով, հատկապես Լեւոն Մալխասյանի ջազ-ակումբով, որտեղ նա երաժիշտների գերազանց բենդ է հավաքել»,-ասել է Օբրազցովան` հավելելով, որ իր ելույթների լարված ժամանակացույցի պատճառով չի կարողանում ավելի հաճախ լինել Երեւանում: «Սակայն, հավանաբար, մենք կհանդիպենք հաջորդ տարվա փետրվարին»,-ասել է երգչուհին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---