ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԱԷ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել են` «Ներդրումների խթանման եւ փոխադարձ պահպանվածության վերաբերյալ», «Կրկնակի հարկադրումից խուսափելու վերաբերյալ», «Առեւտրատնտեսական համագործակցության մասին» միջկառավարական պայմանագրեր: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Հայաստանի եւ ՄԱԷ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշել է ստորագրված պայմանագրերի կարեւորությունը`

հաշվի առնելով երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացումը: Օգտվելով առիթից, նա հրավիրել է արաբ ձեռնարկատերերին այցելել Հայաստան, ծանոթանալ իրենց հայ գործընկերներին եւ նրանց ներդրումային հնարավորություններին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---