Կարո Մուրատը թափուր է թողել EBU տիտղոսը, որպեսզի նոր քաշային կարգ բարձրանա

PanARMENIAN.Net - Գերմիջին քաշային կարգում (76,2 կգ) Եվրոպայի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Կարո Մուրատը (Կարեն Մուրադյան), որը հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, թափուր է թողել EBU տիտղոսը, որը նվաճել էր 2008թ.` պարտության մատնելով իտալացի Կրիստիան Սանավիային:



Տիտղոսից հրաժարվելը կապված է նրա հետ, որ Մուրատն անցնում է կիսածանր քաշային կարգ (79,3 կգ):



Նոր քաշային կարգում իր առաջին մենամարտը հայ բռնցքամարտիկը կանցկացնի արդեն օգոստոսի 29-ին եւ ռուս Սերգեյ Դեմչենկոյի (13-2-0, 10 ԿՕ) հետ կպայքարի WBO Intercontinental թափուր տիտղոսի համար:



Կարո Մուրատը «Sauerland Event» գերմանական պրոմոուտերական ընկերության կազմում է, նրա մարզիչը IBF վարկածով միջին քաշային կարգում չեմպիոն Արթուր Աբրահամի հանրահայտ մարզիչ Ուլի Վեգներն է: 25-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 19 մենամարտ է անցկացրել, որոնցից 12-ն ավարտել է նոկաուտով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---