ՀԱԿ պնդում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունի գաղտնի փաստաթուղթ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունի գաղտնի փաստաթուղթ, եւ դա պարզապես ՀԱԿ կարծիքը չէ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա առանձնապես ընդգծել է, որ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությունները թաքցվում են թուրք եւ հայ հասարակայնությունից:



Վերլուծելով իրադրությունը` Զուրաբյանը նշել է, որ Հայաստանի նախագահը խաբվել է, իսկ իր արարքները տեղին չեն եղել: «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցը չի առանձնացվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցից: Թուրքիան, խաբելով Հայաստանի իշխանություններին, վերադարձել է իր նախկին դիրքորոշմանը, եւ մինչեւ որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծում չստանա, հայ-թուրքական սահմանը չի բացվի»,- հայտնել է Զուրաբյանը:



ՀԱԿ համակարգողը կրկին շոշափել է հայ-թուրքական պատմական հանձնաժողովի ստեղծման թեման` համարելով այն մեծ սխալ, որը հավասարազոր է Հայոց ցեղասպանության փաստից հրաժարվելուն:



Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է նաեւ 2008թ. մարտի 1-2 դեպքերի ուսումնասիրման` ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին` համարելով, որ հանձնաժողովը ոչինչ չի անում եւ անգործության է մատնված: Ինչպես հայտնել է ՀԱԿ համակարգողը, ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, որը կհրապարակվի սեպտեմբերին, պատրանք է:



Նա նաեւ անընդունելի է համարում քաղաքական գնահատականներ տալ այն երեք զեկույցներին, որոնք ներկայացվել էին փաստահավաք խմբի կողմից, նախքան հանձնաժողովը կհրապարակեր վերջնական եզրակացությունը, որոնք կատարվել էին ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի որոշ անդամների կողմից: Զուրաբյանի կարծիքով, դրանով իսկ խախտվել է անաչառության սկզբունքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---