Հարավային Կովկասը դաշտ է Մոսկվայի ու Անկարայի միջեւ մրցակցության համար

PanARMENIAN.Net - Հարավայիին Կովկասը մրցակցության դաշտ է մնում Մոսկվայի եւ Անկարայի համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին լրագրողներին հայտնել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Ռուս-թուրքական փոխհարաբերություններում վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցվել: Բացի գազային գործարքներից, ռուսական ընկերությանը հաջողվել է շահել Թուրքիայում ատոմային էլեկտրոկայանի կառուցման տենդերը: Մոսկվայի քաղաքականությունն այսօր սկզբունքայնորեն տարբերվում է այն քաղաքականությունից, որը նա վարում էր անցյալ դարի 90-ականներին»,- նկատել է թուրքագետը: Սակայն, չնայած դրան, Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Ռուսաստանը երբեք չի գնա մի քայլի, որը կարող է սպառնալիքի տակ դնել ռուսական ռազմակայանի գոյությունը Հայաստանի տարածքում: «Մոսկվայի համար կարեւոր Հայաստանի կայունությունը: Բացի դրանից, Ռուսաստանը կարեւոր նշանակություն է տալիս ավելի շատ աշխարհաքաղաքական, քան տնտեսական շահերին»,- նշել է պրոֆեսորը:
Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
Partner news