Հայ դիզայներները կմասնակցեն Արհեստների V մոսկովյան միջազգային փառատոնին

PanARMENIAN.Net - Հայաստանի դիզայներներն ու արհեստավորները կմասնակցեն Արհեստների V մոսկովյան միջազգային փառատոնին, որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ից 6-ը:



PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայկական պատվիրակության եւ «ARDIN IMAGE FASHION CENTERե -ի ղեկավար Անժելա Դալաքյանն ասել է, որ հայ արհեստավորներն ու մոդելավորողներն առաջին անգամ կմասնակցեն փառատոնին, որում կներկայացվեն հինգ հայ դիզայների ստեղծած հագուստներն ու տարբեր աքսեսուարները:



Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն ոսկերիչների, սրբանկարիչների, փայտագործ վարպետների, դարբինների, վառարանագործների, ժանյակագործների, բատիկի նկարազարդման, լաքով պատված մանրանկարչության եւ ուրիշ վարպետության դասեր կանցկացվեն:



Ցուցահանդեսը կանցկացվի Համառուսական ցուցահանդեսային կենտրոնի տարածքում: Այն կազմակերպվել է Արհեստների մոսկովյան պալատի կողմից` Մոսկվայի կառավարության հովանավորությամբ: Փառատոնին կմասնակցեն Մոսկվայի, Ռուսաստանի Դաշնության շրջանների, ԱՊՀ պետությունների, Բալթիայի եւ այլ երկրների արհեստավորները եւ արհեստագործական ձեռնարկությունները:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---