Թուրքմենիան Ռազմածովային նավատորմի ռազմակայան է ստեղծում Կասպիան տարածաշրջանում31 օգոստոսի 2009 - 23:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքմենիան հայտարարել է միչեւ 2015 թվականը Կասպից ծովում ահաբեկիչներից եւ մաքսանենգներից հանրապետության ծովային սահմանները պաշտպանելու նպատակով ռազմածովային ռազմակայանի ստեղծման մտադրության մասին: Համաձայն նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովի օգոստոսի 31-ին հրապարակված հայտարարության, այդ նպատակով նախատեսվում է հրթիռներով սպառազինված երկու մարտական նավ գնել:Միաժամանակ, Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ Թուրքմենիան, պահպանելով մշտական չեզոքությունը, մտադիր չէ ՌԾՆ-ի ռազմակայանն օգտագործել տարածքային վեճերի լուծման համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Կասպիան տարածաշրջանում Թուրքմենիան սահմանակից է Ադրբեջանին, որի հետ նա տարածքային վեճեր ունի նավթագազային հանքավայրերի շուրջ: 2009 թվականի հունիսին Թուրքմենիայի նախագահը երկրի կառավարությանը հանձնարարել էր այդ վեճը ներկայացնել միջազգային արդարադատության քննարկմանը: Այդ խնդիրը կարող է խանգարել Nabucco խողովակաշարի շինարարության վերաբերյալ Եվրամիության ծրագրերին, որին Թուրքմենիան ցանկացել էր միանալ 2009 թվականի ապրիլին Ռուսաստանին գազի մատակարարումների դադարեցումից հետո: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |