2 սեպտեմբերի 2009 - 23:05 AMT
Հայաստանի ուսանողների մոտ կտրուկ նվազել է բնական գիտություններն ուսումնասիրելու ձգտումը
Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել է, որ անցյալ տարվա համեմատ ընթացիկ տարում կտրուկ նվազել է բնական գիտությունների, մասնավորապես, քիմիայի, բնապահպանության, ֆիզիկայի եւ կենսաբանության բաժինների դիմորդների քանակը:

«Ես կարծում եմ, որ հայ երիտասարդության նման վերաբերմունքը բնական գիտությունների հանդեպ Հայաստանի կրթական համակարգի լուրջ խնդիրներից մեկն է»,-ասել է ռեկտորը: Ա.Սիմոնյանը պարզաբանել է, որ նման իրավիճակը բնորոշ է ոչ միայն ԵՊՀ-ին, այլ նաեւ երկրի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Այսօրվա դրությամբ համալսարանում գործում է 22 բաժին, որտեղ ուսանում են շուրջ 13 հազար ուսանողներ: