Երեւանում կանցնի «Վերադարձի փառատոնը»

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին երրորդ անգամ Երեւանում կանցնի «Վերադարձի փառատոնը», որին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք կժամանեն հայ երաժիշտներ աշխարհի տարբեր անկյուններից: Փառատոնի նվագախմբի դիրիժորը կլինի թավջութակահար Արամ Թալալյանը:



Փառատոնի բացմանը հանդես կգան մեցո-սոպրանո Ջուլիետա Գալստյանը (մեծանույն հայ երգչուհի Հայկանուշ Դանիելյանի ծոռնուհին, Շվեյցարիա), Միքայել Բալյանը Գերմանիայից (կլավեսին): Երեւանյան հանդիսատեսը կարող է լսել հայտնի ջութակահարներ Գրաֆ Մուրժայի եւ Նինա Սարափյանի ելույթները, սաքսոֆոնահար Կորյուն Ասատրայնին եւ ակորդեոնահար Էնրիկե Ուգարտեին, սոպրանո Արաքս Դավթյանին եւ Մենակատարների պետական համույթին Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ:



«Վերադարձի փառատոնի» փակումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին` դաշնակահար Վահագն Պապյանի ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթներով:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---