ԴԱՀԿ ծառայությանը աճ է գրանցել 2009 թվականի I կիսամյակում

PanARMENIAN.Net - 2009 թվականիI կիսամյակում նկատելիորենավելացելէԴատական ակտերիհարկադիրկատարման ծառայության կողմից դատարաններից ստացվող կատարողական թերթերի քանակը:



Նշված ժամանակահատվածում կատարողականվարույթներիշարժը կազմել է 42743 գործ` նախորդ կիսամյակի 31 հազարի դիմաց: 6 ամսվա կտրվածքով գրեթե եռակի աճել է նաեւ բռնագանձված գումարների ծավալները: Ծառայության ծանրաբեռնված աշխատանքի մասին վկայում է նաեւ հարկադիր էլեկտրոնային աճուրդում (www.ajurd.am) գտնվող գույքի գումարի կրկնակի աճը: Այսպես, եթե 2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ աճուրդում առկա էր 151 միլիոն դրամ արժողության գույք, ապա այս տարվա հունիսի 1-ի տվյալներով դրա արժեքը գերազանցել է 340 միլիոն դրամը:



ԴԱՀԿծառայության Վերլուծականեւ կազմտեսչական բաժնի պետՌոբերտ Մինասյանընշումէ, որ ընթացիկ տարվասկզբից պահանջների քանակն աճել էգրեթեբոլորուղղություններով: «Կատարողական թերթերի հոսքի աճ է նկատվում հատկապես բանկային համակարգի կողմից, կապված վարկերի չվերադարձման հետ: Ավելացել է նաեւ հեռախոսային օպերատորների օգտին բռնագանձման պահանջները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից աշխատավարձերի գծով կուտակված պարտքերի բռնագանձումները: Այդ հոսքը արդյունավետ կատարելու ուղղությամբ ծառայությունում զգալի աշխատանք է տարվում», - պարզաբանում է նա, հաղորդում է ԴԱՀԿծառայության մամուլիքարտուղարը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---