Թուրքիան ցանկանում է դիրիժորություն անել Կովկասում

PanARMENIAN.Net - «Աշխարհի ճանապարհները» նախագիծը բավական ռիսկային է, սակայն դեռեւս վաղ է այդ մասին խոսել, քանի որ երկրների միջեւ առկա խնդիրները դեռեւս լուծված չեն. նկատի ունեմ հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման Սանկտ-Պետերբուրգյան կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքով, Թուրքիան տնտեսապես ամենահզոր տերությունն է տարածաշրջանում: «Կառուցելով ճանապարհները` Թուրքիան ծրագրում է վերսկսել տնտեսական հարաբերությունները երկրների միջեւ եւ հաշտեցնել այդ երկրների ժողովուրդներին` այդպիսով դիրիժորություն անելով տարածաշրջանում»,- ընդգծել է Սոտնիչենկոն:



Եվրոպան ու Թուրքիան աշխատում են «Աշխարհի ճանապարհները» նախագծի վրա: Ճանապարհը կմիացնի Ադրբեջանն ու Հայաստանը Եվրոպայի հետ: Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուի խոսքով, այդ ճանապարհն անցնելու է Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջեւանով, ապա Թուրքիայով դեպի Եվրոպա:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---