Եվրոխորհրդարանում Ցեղասպանության ժխտման դեմ պայքարին նվիրված համաժողով կանցնի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Բրյուսելում` Եվրոխորհրդարանի շենքում տեղի կունենա Ցեղասպանության ժխտման դեմ պայքարին նվիրված համաժողով, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD), ֆրանսիական IBUKA կազմակերպության եւ Հրեական հասարակական կենտրոնի կողմից:



Համաժողովին կքննարկվի մինչեւ 2010թ. ԵՄ բոլոր 27 անդամ երկրներում Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի ընդունման հարցը: «Հերքումն ու ժողովրդավարությունը Եվրոպայում» համաժողովը կանցնի Եվրոխորհրդարանում գերմանացի պահպանողականների ներկայացուցիչ Էլմեր Բրոկի հովանավորությամբ եւ կփորձի ԵՄ պաշտոնյաներին բացատրել, որ անցագործության հերքումը «արտահայտման ազատության այլասեռում է եւ սպառնալիք է ժողովրդավարական հասարակությունների հիմքերի համար»: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---