ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հրամանով զբաղեցրած պաշտոնից հեռացվել է Գյումրիյում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար գեներալ-մայոր Ալեքսանդր Տիտովը: Ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրներրը, Անդրկովկասի զինվորական օկրուգի ռազմական խորհրդի զեկույցում նշվում է, որ Տիտովը թույլ է տվել զինվորական կարգապահության կոպիտ խախտումներ եւ «չի կատարել ծառայողական պարտականությունները»: Դա նպաստել է ռազմական գույքի հափշտակմանը եւ հանգեցրել նրան ենթակա զորամասերի եւ ստորաբաժանումների մարտունակության նվազման: 102-րդ ռազմակայանի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել շտաբի պետ, գնդապետ Յուրի Պերշինը: Հիշեցնենք, որ վերջերս այդ ռազմակայանում տեղի էր ունեցել միջադեպ, որի արդյունքում զոհվել էին Գյումրիի երկու բնակիչ` ռազմակայանի տարածք մուտք գործելու փորձ կատարելիս:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---