ՀՀ ԱԺ հանձնաժողովներում քննարկվել են աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկվելիք օրինագծերը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին ԱԺ ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովում քննարկվել է «Զենքի մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Հրշեջ ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:



Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց իր առաջարկը «Բարեգործության մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում» եւ «Կուսակցությունների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Հարցը մեկ անգամ արդեն քննարկվել է հանձնաժողովում` ընդգրկվելով նստաշրջանի օրակարգում:

Հանձնաժողովի գնահատականը դրական էր նաեւ «Բռնադատվածների մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» պատգամավորների օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:



Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովները դրական եզրակացություն են տվել` առաջարկելով ընդգրկել առաջիկա քառօրյաի ու աշնանային նստաշրջանի օրակարգում, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---