«Կասպերսկու Լաբորատորիան» շահագրգռված է ակտիվ մասնակցություն ունենալ հայկական շուկայում

PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն հակավիրուսային ընկերություններից մեկի` «Կասպերսկու Լաբորատորիայի» հիմնադիր եւ սեփականատեր Եվգենի Կասպերսկու այցը Երեւան կապված չէ հայկական կառավարական եւ կոմերցիոն կայքերի «խափանման» հետ: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Եվգենի Կասպերսկին: Նա նշել է, որ «Կասպերսկու Լաբորատորիան» կարող է համագործակցել երկրի կառավարության հետ այս ուղղությամբ, սակայն դա չէ Հայաստան կատարած նրա այցի պատճառը:



Եվգենի Կասպերսկին նշել է, որ «Կասպերսկու Լաբորատորիան» շահագրգռված է ակտիվ մասնակցություն ունենալ հայկական շուկայում, ինչպես նաեւ հայկական բուհերում կրթական ծրագրերի իրականացման ոլորտում` տեղեկատվական անվտանգության սեփական մեթոդների կիրառմամբ:



Անցած երկու ամսում հաճախակի են դարձել հարձակումները հայկական կառավարական եւ կոմերցիոն կայքերի վրա, որի արդյունքում «կոտրվել են» բազմաթիվ ռեսուրսներ, այդ թվում նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---