Հինգերորդ միջազգային երիտասարդական «Ես եմ» կինոփառատոնը կանցկացվի Երեւանում սեպտեմբերի 26-30-ը

PanARMENIAN.Net - Հինգերորդ միջազգային երիտասարդական «Ես եմ» կինոփառատոնը կանցկացվի Երեւանում սեպտեմբերի 26- 30-ը: Կինոփառատոնի հանդիսավոր բացման եւ փակման արարողությունը կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմերը կցուցադրվեն Կինոյի տան մեծ դահլիճում:



224 ներկայացված ֆիլմերից, ժյուրին, որի կազմում են Միքայել Դովլաթյանը, Գրիգոր Հարությունյանը, Գեորգի Կեվորկովը, Արփինե Սիմոնյանը, ընտրեց 136 ֆիլմ:



Մրցանակները կշնորհվեն հետեւյալ 6 անվանակարգերում` գրան պրի, լավագույն արտասահմանյան, ուսանողական, վավերագրական ֆիլմեր նաեւ լավագույն օպերատորական աշխատանք:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---