Հայ գեղասահորդը մեջքի վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել «Նեբելհորն Տրոֆիին»

PanARMENIAN.Net - «Նեբելհորն Տրոֆիին» խաղարկվում է 2010թ. Վանկուվերում կայանալիք Օլիմպիական խաղերի 6-ական տեղ տղամարդկանց եւ կանանց մենակատար գեղասահորդների համար:



Հայ գեղասահորդ Անի Վարդանյանը մեջքի վնասվածքի պատճառով, որը ստացել էր Օբերսդորֆում տեղի ունեցած ստուգողական մարզման ժամանակ, չկարողացավ մասնակցել «Նեբելհորն Տրոֆի» ավանդական միջազգային առաջնությանը, որն ընթանում է գերմանական Օբերսդորֆ քաղաքում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել առաջնության մամլո քարտուղար Տատյանա Ֆլեյդը:



«Անին մրցությունների մեկնարկից մեկ օր առաջ մարզման ժամանակ մեջքի վնասվածք ստացավ: Մեր բժիշկը զննեց Անիին ու խորհուրդ տվեց չմասնակցել, որպեսզի չբարդացնի վնասվածքը»,- ասել է Ֆլեյդը:



Ինչ վերաբերում է հայ գեղասահորդ Պիեռ Բալյանին, Ֆլեյդը նշել է, որ նրա ելույթը շատ թույլ էր, ուստի նա եզրափակում է մրցաշարային սանդղակը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---