Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյանի Տուն-թանգարանում տեղի կունենա հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը 1 հոկտեմբերի 2009 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյանի Տուն-թանգարանում տեղի կունենա ռուսական դասական երաժշտության համերգ: Համերգին կհնչեն Ռախմանինովի, Պրոկոֆեւի, Ստրավինսկու, Սկրյաբինի, Մետների, Շոստակովիչի, Մոսոլովի -Շեդրինիստեղծագործությունները:ՀայկՄելիքյանը բազմաթիվ միջազգային մրցույթների - փառատոնների դափնեկիր է, 20-րդ դարի - ժամանակակից դասական երաժշտության լավագույն կատարողներից մեկը: Նա պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Իտալիայի, ինչպես նա- Ճապոնիայի - Մեքսիկայի ամենահայտնի դահլիճներում: Լինելով Ֆ.Բլումենֆելդի - Կ.Իգումնովի ռուսական դաշնամուրային դպրոցների կրող` պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի շրջանավարտը, Հայկ Մելիքյանը փայլուն կերպով շարունակում է այս դպրոցի ավանդույթները, ինչն ապացուցում են նրա մրցանակները - պարգ-ները ռուսական ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների լավագույն կատարման ասպարեզում: 2010 թ. Ֆրանսիայում մեկնարկող Ռուսաստանի տարվա առիթով Հայկ Մելիքյանը հրավիրված է համերգներով ելույթ ունենալու Փարիզում` ռուսական դասական ծրագրերով: Ինչպես նա- Հ.Մելիքյանի կողմից ռուսական համերգներ կանցկացվեն Անտվերպենի, Ամստերդամի, Հաագայի, Օռլեանի - Հռոմի բեմերում: ՀայկՄելիքյանը հայ-օտարազգի բազմաթիվ ժամանակակից կոմպոզիտորների առաջին կատարողն է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի շատ երկրներում: Հայկ Մելիքյանին վստահվում են նոր ստեղծագործություններ այն համոզվածությամբ, որ դրանց կատարումները կլինեն ամենից լավը: Հայկ Մելիքյանին համոզվածությամբ կարելի է համարել այն արվեստի ավանդույթի շարունակողը, որը ձ-ավորել է Ֆրանց Լիստն իր ամբողջ դաշնամուրային վարպետության ամբողջականությամբ` կատարողականությամբ, կոմպոզիտորական - իմպրովիզացիոն արվեստներով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |