Աշոտ Հովհաննիսյան. Հայաստանը կարող է դառնալ գիտելիքների փոխանակման կենտրոն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

PanARMENIAN.Net - Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ ընկերությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ Երեւանում կազմակերպում է Զարգացման աջակցության տվյալների համակարգն (DAD) օգտագործողների հասարակության առաջին համաշխարհային կոնֆերանսը: Կոնֆերանսը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 5-ից 9-ը Սիներջիի նոր, ժամանակակից վերապատրաստման եւ փորձի փոխանակման կերտրոնում: Այն կսկսի եռօրյա սեմինար-քննարկումներով, որն իր մեջ կներառի անդրադարձ DAD-ի հետ կապված մի շարք թեմատիկ հարցերի եւ կշարունակվի երկօրյա մասնագիտացված վերապատրաստմամբ, որը կիրականացվի Սիներջիի փորձառու անձնակազմի եւ DAD-ի հմուտ օգտագործողների կողմից:



ՀՀ կառավարությունն ու ԱԳՆ-ն կարեւորում են նման կոնֆերանսի անցկացումը, քանի որ ՏՏ ոլորտի զարգացումը կառավարության առաջնայնություններից է, եւ կառավարությունը ամեն կերպ խթանում է այդ ոլորտի զարգացումն երկրում, լրագրողներին է ասել Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, կոնֆերանսը կարեւորվում է նաեւ նրանով, որ Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ ընկերությունն այդ ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է, եւ չնայած, որ այն գրանցված է ԱՄՆ-ում, իր մասնաճյուղն ունի նաեւ Հայաստանում: «Այս միջոցառումը կարեւորվում է նաեւ նրանով, որ այսօր այստեղ ներկա են աշխարհի շուրջ 20 երկրների ներկայացուցիչներ, որտեղ ընկերությունն իրականացնում է հիմնարար տվյալների համակարգերի ստեղծման ծրագրերը»,-ասել է Կիրակոսյանը:



Իր հերթին ընկերության գործադիր տնօրեն ու նախագահ Աշոտ Հովհաննիսյանը հավելել է, որ կոնֆերանսի ընթացքում զարգացող երկրների ներկայացուցիչները փորձի փոխանակում կանեն պետական ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում: «DAD-ն կիառություն է գտել շուրջ 25 երկրներում եւ շուկայում օժանադակության միջոցների կառավարման առաջատար համակարգ է` DADն օգտագործողների հասարակությունը ժամանակին է ստեղծվել եւ դրանով իսկ կնպաստի ամբողջ աշխարհում ներկայիս եւ ապագա Զարգացման աջակցության տվյալների համակարգն (DAD) օգտագործողների տեղեկատվության զարգացմանը: Ընկերությանը հաջողվեց մասնագետներ հրավիրել այդ երկրներից, առաջին հերթին, փորձի փոխանակման համար, եւ, երկրորդը, որպեսզի, լսելով սեմինարները, նրանք կարողանան, վերադառնալով իրենց երկրներ, կիրառել ստացած գիտելիքները»,-ասել է նա:



Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նման կոնֆերանսները հետեւողական բնույթ կկրեն, իսկ կոնֆերանսի անցկացման հինական նտապակն է վերածել Հայաստանը մի կենտրոնի, որը կկարողանան ՏՏ ոլորտի իր գիտելիքները փոխանցել այլ երկրների: «Այսօրվա կոնֆերանսն ընդամենը առաջին քայլն է, եւ ես վստահ եմ, որ շատերը, հետեւելով մեր օրինակին, կշարունակեն սկսած գործը, որպեսզի Հայաստանը հայտնի լինի ոչ միայն իր պատմական ու մշակութային ժառանգությամբ, այլ նաեւ դառնա մի երկիր, որը հայտնի է ժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ հնարավոր կլինի փորձ փոխանակել ու համապատասխան գիտելիքներ ստանալ»,-ասել է նա:



Այսօրվա կոնֆերանսն, ըստ նրա, վկայում է այն մասին, որ զարգացող երկրների կառավարություններն առանձնապես կարեւորում են տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը, քանի որ առանց ՏՏ տեխնոլոգիաների կիրառման անհնար է ապահովել սոցիալական, առողջապահության, տրանսպորտի եւ կապի ոլորտներում իրականացվող ծրագրերեի արդյունավետությունը: «Մեծ նշանակություն ունի այս տվյալների կենտրոնացված լինելը, որպեսզի հեշտ լինի հետեւել ներդրվող միջոցների կիրառման արդյունավետությանը, որպեսզի հասարակ քաղաքացին կարողանա հետեւել, թե ինչ է անում իր երկրի կառավարությունը»,-ասել է ընկերության նախագահը:



Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզընկերության հայաստանյան մասնաճյուղը գործում է 1999 թվականից, որտեղ ներկայումս աշխատում են շուրջ 100 բարձրակարգ մասնագետներ` համակարգչային ծրագրավորման, համակարգերի վերլուծության, համակարգերի ինտեգրման, ցանցային կառավարման, որակի երաշխավորման եւ գործարար վերլուծության ոլորտներում: Նոր, գործարար կենտրոնի կառուցման ավարտից հետո Սիներջին պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում եւ 2-3 տարիների ընթացքում ավելացնել աշխատատեղերի քանակը` հասցնելով այն 300-ի: Սույն տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում ակնկալվում է Սիներջիի նորակառույց, ժամանակակից կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---