8 հոկտեմբերի 2009 - 22:40 AMT
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հերքել է ղարաբաղյան գործընթացի կապը հայ-թուրքական երկխոսության հետ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Քիշնեւում քննարկում են ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Ինչպես ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ակտիվորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: «Մոսկվայի ջանքերը հանդիպում են բոլոր բանակցողների` նախ եւ առաջ Հայաստանի ու Ադրբեջանի ըմբռնմանն ու աջակցությանը: Նախորդ հանդիպումները ոչ մեծ, բայց եւ այնպես արդյունք են ունեցել, նպաստել են առաջխաղացմանը»,- ընդգծել է նախարարը:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հերքել է կապի առկայությունը ադրբեջանա-հայկական խորհրդակցությունների եւ հայ-թուրքական կարգավորման միջեւ, հաղորդում է Վեստի.ru-ն: