Ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, որը լրտեսություն էր անում հօգուտ Ադրբեջանի

PanARMENIAN.Net - Երեւանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Գեւորգ Հայրապետյանը, որին կասկածում են ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար:



«Օպերատիվ-հետախուզական եւ հետաքննչական աշխատանքների արդյունքում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Գեւորգ Հայրապետյանին, որը համագործակցում էր ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ»,- հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո կենտրոնը:



Գ.Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (պետական դավաճանություն եւ լրտեսություն): Հայրապետյանը պահեստի փոխգնդապետ է: 2007թ. նա հեռացվել էր Հայաստանի ԶՈՒ շարքերից ռազմական եւ ծառայողական կանոնակարգի կոպիտ խախտման համար:



Նույն գործով ձերբակալվել է նաեւ այլազգի մի քաղաքացի, որն իրականացնում էր կապը Հայրապետյանի ու ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ: Այս քրեական գործով հետաքննությունը վարում է Հայաստանի ԱԱԽ քննչական վարչությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---