Տիգրան Փաշաբեզյան. ASALA-ն գոյություն կունենա, քանի դեռ Հայաստանի հողերը չեն վերադարձվել

PanARMENIAN.Net - «Ուխտ Արարատի» կազմակերպությունը կապ չունի ASALA-ի հետ,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կազմակերպության համակարգող Տիգրան Փաշաբեզյանը: Նրա խոսքերով, ASALA-ն եղել է եւ շարունակում է մնալ գաղտնի կազմակերպություն: ASALA-ն գոյություն կունենա, քանի դեռ մեր պատմական հողերը չեն ազատագրվել»,-հայտարարել է Տ.Փաշաբեզյանը: Նրա խոսքերով, «Ուխտ Արարատի» կազմակերպության նպատակն է Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը, Հայաստանի անկախությունն ու համահայկական պաշտպանության ձեւավորումը:



Իր հերթին «Անկախության բանակ» ռազմա-քաղաքական կազմավորման Հոկտեմբերյանի շրջանի միավորված ջոկատների հիմնադիր եւ հրամանատար Լյովա Սահակյանը, մեկնաբանելով կազմակերպության հասցեին հնչող մեղադրանքները, թե այն ահաբեկչական է, հայտարարել է. «Ավելի լավ է ինձ ագրեսոր անվանեն, քան թե մուրացիկ»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---