Հայաստանի պետական կառույցները պետք է հիմնվեն երկրի ազգային անվտանգության ռազմավարության կետերի վրա 2 նոյեմբերի 2009 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական գերատեսչությունների գործունեությունը պետք է հիմք ընդունի «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը»: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը: «Հաճախ պետական կառույցների ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին այնպիսի հայտարարություններ են անում, որոնք հակասում են «Ազգային անվտանգության ռազմավարության» դրույթներին, որտեղ հստակ ամրագրված է այս հարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը», - ասաց հանձնաժողովի ղեկավարը: Նա հիշեցրեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի համանախագահ դառնալու Անկարայի ջանքերը Հայաստանի ազգային անվտանգության դեմ ուղղված մարտահրավեր են, եւ պաշտոնական Երեւանը պետք է համապատասխան գնահատական տա նման փորձերին: Հրայր Կարապետյանը նշեց նաեւ, որ Հայաստանի ներքաղաքական գերատեսչությունը պետք է գործի «Ռազմավարության» դրույթներին համապատասխան, որտեղ ասվում է, որ Հայոց ցեղասպանության ընդունումը Թուրքիայի կողմից Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ու նման բարբարոսությունները հետագայում կանխելու կարեւորագույն գործոն: «Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա «Ռազմավարության» մեջ հստակորեն ասված է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանին պահում են շրջափակման մեջ: Ժամանակն է, որպեսզի Հայաստանը միջազգային ասպարեզում ձայն բարձրացնի այդ մասին, որպեսզի այդ երկու երկրները ճանաչվեն զավթիչներ եւ նրանց դեմ կիրառվեն որոշակի պատժամիջոցներ»,- նշեց հայ պատգամավորը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |