ՀՅԴ-ն խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծը 2 նոյեմբերի 2009 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը դրական է գնահատում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանի ներկայացրած նախաձեռնությունը, որը կոչ է արել հանրապետության իրավապահ մարմիններին քրեական պատասխանատվություն սահմանել ԼՂՀ այն քաղաքացիների համար, որոնք կասկածի տակ կառնեն Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը: «ԼՂՀ տարածքն ամրագրված է հանրապետության Սահմանադրությամբ, եւ ցանկացած այլ հայտարարություն խախտում է Սահմանադրությունը եւ, հետեւաբար, նրանց հեղինակները պետք է պատժվեն»,-ասել է Հրայր Կարապետյանը Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Հանձնաժողովի նախագահը հաղորդել է նաեւ, որ ՀՅԴ-ն Հայաստանի խորհրդարանում նմանատիպ օրինագծի հեղինակն է: «Մենք ներկայացրել ենք օրինագիծ, որով պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանության ժխտման կամ այդ փաստը կասկածի տակ դնելու համար: Մենք պատրաստ ենք քննարկել օրինագիծն իրավական դաշտում: Տեսնենք, թե ինչպես են մեր պատգամավորները փորձելու քվեարկել այս օրինագծի ընդունման դեմ»,-ասել է Հրայր Կարապետյանը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |