Երեւանում տեղի կունենա «Առողջապահություն EXPO 2010» իններորդ միջազգային ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - 2010 թ-ի մարտի 5-7-ը, Երեւանում տեղի կունենա «Առողջապահություն EXPO 2010» իններորդ միջազգային ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են LOGOS EXPO Center -ը եւ ՀՀ առողջապահության նախարարությունը:



Ցուցահանդեսը կազմակերպվելու է բուժհաստատությունների ղեկավարների, գիտական աշխատողների, գործող բժիշկների, ձեռնարկատերերի եւ այլոց համար:



Ցուցահանդեսին կներկայացվեն ավելի քան 25% արտասահմանյան ընկերություն:



Ցուցահանդեսի նպատակն է ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների մասնագիտական նվաճումներին:



Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասընթացներ, կլոր սեղաններ, սեմինարներ, տեսացուցադրություններ եւ այլն:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---