Հայաստանի ժողովրդավարական կուսակցություն. Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորության մասին (եթե Բաքուն ռազմական գործողություններ սկսի) ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Կայդենաուի հայտարարության մեջ ճշմարտության հատիկ կա, չնայած որ այն հերքվել է: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով, նման հայտարարությունները միշտ հերքվում են, սակայն դրանք շրջանառության մեջ են դրվում որպես փորձաքար` ակնկալելով, թե ինչ արձագանք դա կունենա: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, այդ մասին վկայում են սպառազինության հսկայական ծավալների գնումները: Սակայն ես կարող եմ հստակ ասել, որ ԱՄՆ-ի դառը փորձը Իրաքում եւ Աֆղանստանում ցույց տվեց, որ Ամերիկան դեմ է ռազմական գործողությունների վերսկսմանը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ԶՈւ-ի շփման գծում, քանի որ այդ գործընթացը հնարավոր չի լինի կասեցնել: Եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, այն լոկալ չի լինի, ինչպես առաջի անգամ, այս անգամ հետեւանքները շատ ավելի ծանր կլինեն»,-ասել է Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---