Սիմոն Կամսարականը պահանջում է Մանուկյանի հրաժարականը ՀՀ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից

PanARMENIAN.Net - Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով Հայաստանի հասարակական խորհրդի հանձնաժողովը դեմ է հայ-թուրքական Արձանագրություններին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ հանձնաժողովի անդամ, Հայաստանի հիմնարար գիտությունների կենտրոնի տնօրեն, ֆիզիկոս Սիմոն Կամսարականը: Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունն այն մասին, որ բոլոր 12 հանձնաժողովների նախագահները համաձայն են Արձանագրություններին` Կամսարականն ասաց, որ Մանուկյանի հայտարարությունն իրականությանը չի համպատասխանում, քանի որ 12 նախագահները չեն կարող արտահայտել Հանրային խորհրդի բոլոր անդամների կարծիքը, որոնց թիվը 1500-ից ավելի է:



«Հոկտեմբերի 18-ին Խորհրդի հերթական նիստի ժամանակ ես ելույթ ունեցա հետեւյալ առաջարկով` նիստ հրավիրել Վազգեն Մանուկյանի հարցը քննելու համար», - հայտարարեց Սիմոն Կամսարականը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ դիմելու է Հայաստանի նախագահին` Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու համար, ինչպես նաեւ նրա դեմ հետագայում դատարան է դիմելու:
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---