Սիմոն Կամսարականը հուսով է, որ կստանա ՀՀ ԱԳՆ նախարարի պատասխանները գլխավոր դատախազության միջոցով

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային խորհրդի Պաշտպանության եւ Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն, ֆիզիկոս Սիմոն Կամսարականը բաց նամակով դիմել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդուարդ Նալբանդյանին: Նամակում Կամսարականը մեկ անգամ եւս տեղեկացնում է ԱԳ նախարարին, որ ինքը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ ԱԳՆ ղեկավարի դեմ քրեական գործ հարուցելու հայցադիմումով`սահմանադրական կար֊գին, ինչպես եւ ՀՀ պաշտպանությանը, պաշտպանվածությանն ու ազգային անվտանգությանը սպառ֊նացող, նրա կողմից ի պաշտոնե կատարած մի շարք հանցագործ գործողությունների մեղադրանքով:



Նամակում Կամսարականը մի շարք հարցերով դիմում է ԱԳՆ ղեկավարին, որոնց տրված հստակ պատասխանները կնպաստեն, ինչպես կարծում է Կամսարականը, «Հայաստանի դատախազության կողմից կատարվելիք նախաքննությանը»:



Ըստ Կասարականի, ՀՀ ԱԳ նախարարը պետք է պատասխանի հետեւյալ հարցերին` ու՞մ կողմից, ե՞րբ եւ որ՞տեղ են Նախաստորագրվել Արձանագրությունները, նաեւ «ժամանա֊կա֊ցույց» կոչվող հավելվածը, ու՞մ կողմից է կազմվել «ժամանակացույցը», ե՞րբ է այն համաձայնեցվել, ո՞մ կողմից, եւ ե՞րբ է կցվել Արձանագրություններին, ո՞վ է կազմել «Մամլո հաղորդագրությունը», ե՞րբ եւ ի՞նչ (արտգործնախարարի, Կառավության, թե ՀՀ Նախագահի) մակարդակով է այն համաձայնեցվել. եւ ինչպե՞ս` գրավո՞ր, թե՞ բանավոր եւ վերջում ի՞նչու են բացակայում դա ստորագրողների անուններն ու պաշտոնները: «Ունեցե՞լ եք արդյոք ՀՀ Նախագահի Հանձնարարականը, ինչպես եւ Համաձայնությունը կամ Հրա֊հանգը 31.08.2009թ. Մամլո հաղորդագրությունը տարածելու եւ Արձանագրությունները պաշ֊տոնապես հրապարակելու համար: Եթե ունեցել եք, ապա դրանք բանավոր էին, թե՞ գրա֊վոր: ՀՀ Նախագահը` 2009թ. օգոստոսի 30-ի դրությամբ, ունեցե՞լ է արդյոք Մամլո Հաղորդագրու֊թյան եւ Նախաստորագրված Արձանագրությունների տեքստերը (երեք լեզուներով), եւ ո՞ր. ա) Նախաստորագրված (1.09.2009թ. հրապարակված), թե բ) Ստորագրված (10.10.2009թ. ստո֊րագրված) տարբերակով: Ինչու՞ մինչ այսօր պաշտոնապես չեք հրապարակում Ստորագրված եւ ձեր կողմից` արտգործ֊նախարի կնիքով կնքված Արձանագրությունները: Այն դեպքում, երբ հենց այդ փաստաթղթերն են, որ ըստ Մալմլո հաղորդագրություն կոչվող փաստաթղթի սահմանված կարգի, առաջիկա֊յում` վավերացման կամ մերժման համար, պետք է քննարկի ՀՀ Ազգային Ժողովը: Ինչու՞ մեր հանրությանը պաշտոնապես` հրապարակավ, չեք ներկայացնում Ստորագրված Ար֊ձա֊նագրությունները: Որո՞նք են պաշտոնապես հրապարակելուց հրաժարվելու պատճառներն ու ձեր հիմնավորումները»,-ասվում է նամակում:



Կամսարականը նշում է նաեւ, որ պատասխան չստանալու պարագայում, իրավունք է վերապահում իրեն «ՀՀ Գլխավոր դատախազին, նաեւ Հանրային Խորհրդին ներկայացնել ըստ այդմ արվելիք մեր եզրահանգումները, որպես մեր կողմից ձեզ ներկայացված մեղադրանքների նոր հիմնավորումներ»:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---