Երրորդ խաղացողների հայկական շուկա մտնելը կստեղծի առողջ մրցակցություն

PanARMENIAN.Net - Երրորդ խաղացողների բջջային եւ օպտիկամալուխային շուկա մտնելը կստեղծի առողջ մրցակցություն Հայաստանի շուկայում, կարծում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, նոր օպերատորը արդեն Հայկական շուկայում է: «Ես կարծում եմ, որ նրա հիմնական գործունեությունը կծավալվի 2010 թ-ն», - ասել է նա մամլո ասուլիսում:



Ինչ վերաբերվում է օպտիկամալուխային կապին, ապա, նրա խոսքերով արդեն հայտնվել է արդեն եւս մեկ խաղացող`GNC Alfa-ն: Նա հիշեցրեց, որ ընկերությունը օպտիկական կաբել է անցկացրել Իրանի սահմանից մինչեւ Երեւան եւ հիմա, համաձայն կառավարության որոշմանը, այդ կազմակերպությունը կարող է այդ կաբելը անցկացնել Երեւանից մինչեւ վրացական սահմանի կողմը: «Դա կլինի երրորդ պրովայդերը, որը Հայաստանին ինտերնետ կտրամադրի, եւ ես կարծում եմ, որ այդ կբերի առողջ մրցակցության, ինչը իր ազդեցությունը կթողնի Հայաստանում տրամադրվող ինտերնետ ծառայությունների գների եւ որակի վրա», - ավելացրել է Սարգսյանը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---