16 նոյեմբերի 2009 - 14:47 AMT
Նոյեմբերի Կալկաթայում տեղի ունեցան Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու խորհրդի ընտրությունները
Նոյեմբերի 15-ին Կալկաթայի Հայոց Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության գրասենյակում, Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ` հոգեշնորհ Հայր Խորեն Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ եկեղեցական խորհրդի անդամների ընտրություն: Ընտրությունը կատարվում է չորս տարին մեկ անգամ:

Ժողովը սկսվեց Հայր Սուրբի աղոթքով եւ բացման խոսքով: Այնուհետեւ խորհրդի ատենապետ` Տիար Մայքլ Դաթի կողմից ընթերցվեց նախորդ` 2006 թ. ընտրության ժողովի արդյունքները, որից հետո ներկայացվեցին անցնող չորս տարիների եկեղեցական վարչության գործունեությունն ու ֆինանսական հաշվետվությունը:

Ընտրության արդյունքում ընտրվեց յոթ անդամներից կազմված եկեղեցական խորհուրդ: Հաջորդ օրը, նոյեմբերի 16-ին, գումարվեց նոր եկեղեցական խորհրդի անդրանիկ ժողովը, որն ընտրեց ատենապետ եւ ավագ անդամներ:
Խորհրդի անդամներն են. ատենապետ` Տիար Մայքլ Դաթ, ավագ անդամ` Տիկին Սյուզան Ռուբեն, ավագ անդամ` Տիար Սունիլ Սոբթի, Ռոբերտ Վիկինս, Վիկտորիա Վոնգ, Պիտեր Հայրապետ, Հերմինե Ադամյան: