Աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Առաքել Միրզոյան. Վնասվածքը խանգարեց ինձ աշխարհի չեմպիոն դառնալ

PanARMENIAN.Net - Գոյանգում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Առաքել Միրզոյանը արծաթ նվաճեց 69կգ ք/կ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Միրզոյանը կիսել է իր ակնկալիքներն ու ապրումները: «Աջ ձեռքի վնասվածքը խանգարեց ինձ աշխարհի չեմպիոն դառնալ: Վնասվածքը ես ստացել եմ 3 տարի առաջ: Սակայն թող արծաթե մեդալն ինձ համար դաս լինի, որ հետագայում ես ավելի մեծ նվաճումներ ունենամ»,-ասել է 2009թ. Եվրոպայի չեմպիոն եւ արդեն աշխարհի արծաթե մրցանակակիրը:



Ըստ Միրզոյանի, նա չկարողացավ զսպել արցունքները, երբ հայտնի դարձավ, որ ինքը արծաթ է նվաճել: «Չեմ կարող ասել, թե ես արտասվում էի ուրախությունից, սակայն չեմ էլ ժխտում, որ շատ ուրախ էի»,-ասել է Միրզոյանը:



Հիշեցնենք, որ պոկում վարժությունում Միրզոյանը 3 մոտեցումներից կարողացավ օգտագործել երկուսը եւ բարձրացրեց 154 կգ քաշը: Արդյունքում նա նվաճեց փոքր արծաթե մեդալը: Հրում վարժությունում նա բարձրացրեց 180 կգ եւ երկամարտի արդյունքում հավաքեց 334 կգ` դառնալով աշխարհի արծաթե մրցանակակիր:



Նոյեմբերի 24-ին իր ելույթները կսկսի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանը, որն առաջին անգամ հանդես կգա 77 կգ քաշային կարգում, նախկինում նա ելույթ էր ունենում Միրզոյանի քաշային կարգում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---