26 նոյեմբերի 2009 - 16:05 AMT
Հակոբ Հակոբյան. «2010 թ. Հայաստանի բակչությունը սոցիալական առանձնակի խնդիրներ չի ունենա»
«2010 թ . սոցիալական ծրագրի իրականացման համար պետբյուջեից կտրամադրվի 240 մլրդ դրամ, որի պատճառով չեն իրականացվի կապիտալ շինարարության ծրագրերը: Սակայն բյուջեի նվազումը կենսաթոշակների կամ սոցիալական նպաստների կրճատման պատճառ չի դառնա», - նոյեմբերի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց սոցիալական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը :

Նրա խոսքերի համաձայն, 2010 թ. Հայաստանի ազգաբնակչությունը սոցիալական խնդիրներ չի ունենա:

«Ընթացիկ տարվա համեմատ, 2010 թ. կենսամակարդակի 2-3 % վատացում կգրանցվի Հայաստանի ազգաբնակչության այն հատվածի վրա, որը պետական հոգածության ներքո է գտնվում», - ճշտեց Հակոբ Հակոբյանը:

Հայաստանում որպես կենսամակարդակի բարելավման փաստ սոցիալական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահը նշեց այն, որ ընթացիկ տարում սոցիալական նպաստի կարիք ունեցող քաղաքացիների ցուցակը 16 հազ. մարդով կրճատվել է:
Հակոբ Հակոբյանը հայտնեց, որ բանակցություններ են ընթանում Եվրոպական բանկի եւ ԵՄ -ի հետ` սոցիալական բնագավառին ուղղված 100 մլն. եվրո ստանալու համար: